Թուրքիայի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մեհմեդ Մուհարրեմ Քասափօղլուն Հայաստանում է։
Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նախարարը Երևան է ժամանել դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների այսօրվա հանդիպումը։
Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2008 թվականին Երևանում կայացած հանդիպումը դիտելու համար Երևան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Նշվում է, որ 15 տարի անց նախարարի մակարդակով այցը կայանում է դարձյալ ֆուտբոլային հանդիպման պատճառով։
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը հետևելու
18:56, 25 մարտ 2023