Հետևեք մեզ։

Հայաստան-Թուրքիա․ 1։2․ մեր ընտրանին պարտվեց Թուրքիայի հավաքականին սեփական հարկի տակ

21:05, 25 մարտ 2023
Հայաստան-Թուրքիա․ 1։2․ մեր ընտրանին պարտվեց Թուրքիայի հավաքականին սեփական հարկի տակ

Հանդիպումն ավարտվեց․ Հայաստան-Թուրքիա-1։2։ Երկրպագուները չդադարեցրին ծափահարությունները մեր ընտրանու տղաների հասցեին։

90-3-րոպե- Մերոնց գրոհը կրկին անհաջող է ավարտվում, եզրային նետումը ևս

90-1-րոպե- մրցակիցը դեղին քարտ է ստանում

90-րդ րոպե․ հիմնական խաղաժամանակն ավարտվեց, հիմնական խաղաժամանակին ավելացվեց 4 րոպե

83-րդ րոպե- Բիչախչյանին կրկին չի հաջողվում հեռվից գրավել մրցակցի դարպասը

80-րոպե․ դեղին քարտ Բարսեղյանին՝ կանոնների խախտման համար

79-րդ րոպե․ կրկին շեղ հարված Թուրքիայի դարպասը․ Բարսեղյանը Բիչախչյանի հարվածը չհասցրեց նպատակակետին, գրոհը սկսել էր Կամո Հովհաննիսյանը

75-րդ րոպե․ Բեգլարյանը փրկում է մեր դարպասը

74-րդ րոպե․ Լուկասի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Սարգիս Ադամյանը, և Վահան Բիչախչյանն է դուրս գալիս խաղադաշտ Բալեկյանի փոխարեն

72-րդ րոպե․ Սպերցյանի հարվածը սեյվով հետ է մղում Թուրքիայի դարպասապահը

71-րդ րոպե․ Թուրքիան կրկին փոփոխություններ կանի թիմի կազմում

69-րդ րոպե․ Վարազդատ Հարոյանը կարող էր գրավել դարպասը, սակայն կրկին չհաջողվեց․ ի դեպ, մրցակցի դարպասապահը կարող էր 11 մետրանոց պարգևել Հայաստանի ընտրանուն

72-րդ րոպե․ Սպերցյանի հարվածը սեյվով հետ է մղում Թուրքիայի դարպասապահը

71-րդ րոպե․ Թուրքիան կրկին փոփոխություններ կանի թիմի կազմում

69-րդ րոպե․ Վարազդատ Հարոյանը կարող էր գրավել դարպասը, սակայն կրկին չհաջողվեց․ ի դեպ, մրցակցի դարպասապահը կարող էր 11 մետրանոց պարգևել Հայաստանի ընտրանուն

67-րդ րոպե․ Հայաստանի խաղացողները կորցրեցին գոլ խփելու հնարավորությունը։ Տիգրան Բարսեղյանը չհարվածեց դարպասին

64-րդ րոպե․ Թուրքիան գրավում է Հայաստանի դարպասը

59-րդ րոպե․ Սպերցյանին կրկին չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը, նրան ստիպեցին փոխանցում անել։ Հաջորդիվ չի հաջողվում դարպասը գրավել նաև Բարսեղյանին

53-րդ րոպե․ մերոնց մարզիչը փոփոխություն է կատարում․ Ոսկանյանին փոխարինած Ստյոպա Մկրտչյանը վնասվածք է ստացել, նրան փոխարինում է Խորեն Բայրամյանը։ Հայաստանի ընտրանին խաղում է 4-4-2 դասավորությամբ

52-րդ րոպե․ Բեգլարյանը վտանգավոր խաղ է ցուցադրում, ու Հայաստանի դարպասը փրկում է Հարոյանը և ուղղում իր դիրքային սխալը

50-րդ րոպե․ Լուկասը չի կարողանում գրավել դարպասը, գնդակը շարունակում է մնալ մերոնց մոտ

47-րդ րոպե․ Էդուրադ Սպերցյանը դեղին քարտ է ստանում՝ ոտքով մրցակցին հարվածելու համար   

46-րդ րոպե․ թիմերը վերադառնում են մարզադաշտ, թուրքերը թիմում երկու փոփոխություն են արել

2-րդ խաղակես

45-2․ առաջին խաղակեսն ավարտվում է  հավասար հաշվով՝ 1։1

45-րդ րոպե․ մրցավարը խաղի հիմանական ժամանակին ավելացնում է 2 րոպե

44-րդ րոպե․ Ոսկանյանին փոխարինած Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ է վաստակում, մարզադաշտը սուլում է մրցավարին

43-րդ․ Լուկաս-Սպերցյան խաղարկումը գոլով չավարտվեց

42-րդ րոպե․ երրորդ դեղին քարտը՝ կրկին մրցակցին

41-րդ րոպե․ երկրորդ դեղին քարտը մրցակցին՝ սիմուլյացիայի համար

38-րդ րոպե․ դեղին քարտ  մրցակցին

37-րդ րոպե․ եզրային նետում Թուրքիայի կողմից․ Տիկնիզյանը դիմակայում է, գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի մոտ

35-րդ րոպե․ Թուրքիան գրավում է Հայաստանի դարպասը․ 1։1․ Բեգլարյանի տեսադաշտը փակ էր

24-րդ րոպե․ վիճելի դրվագ է, Ոսկանյանը կանոնները չի խախտել, բայց կասկածներ կան, որ վնասվածք է ստացել։ Երկրպագուները սպասում են Ոսկանյանի վերադարձին մարզադաշտ: Ոսկանյանը չի վերադառնա մարզադաշտ, նա կփոխարինվի

20-րդ րոպե․ Թուրքիայի գրոհը մեզ համար հաջող ավարտ է ունենում․ մեր ընտրանին մեկնում է հակագորհի

19-րդ րոպե․ Սպերցյանի հարվածը չի հասնում նպատակին

18-րդ րոպե․ տարածքային առավելությունը Թուրքիային է՝ 33/67 հարաբերակցությամբ

14-րդ րոպե․ անկյունային է իրացնելու Տիգրան Բարսեղյանը․ սա մեր հավաքականի առաջին անկյունայինն է։ Թուրքիայի պաշտպանը հեռացնում է  գնդակը, ինչին հաջորդում է կարճ գրոհ ու եզրային նետում

10-րդ րոպե․ Թուրքիան գրավում է սեփական դարպասը։ Գոոոոոոոոոլ․ 1։0. գոլի հեղինակ՝ Կաբակ

21։00-Հանրապետական մարզադաշտում  մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը