Հետևեք մեզ։

Ադրբեջանցիների դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել ու հսկում են Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկը

23:59, 25 մարտ 2023
Ադրբեջանցիների դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել ու հսկում են Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկը
Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
 
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:
 
Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ հակառակորդը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում