Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի նկատմամբ Երևանում տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով. գրում է Armsport.am-ը․
-Բարդ խաղ ստացվեց: Ի՞նչ գնահատականներ կարող եք տալ:
-Սպասում էինք, որ Հայաստանի հետ խաղը ոգևորիչ է լինելու ու հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր: Մերոնք էլ սխալներ թույլ տվեցին, որոնք պետք է դեռ գնահատենք: Արտագնա խաղում ոչ հեշտ պայքարի արդյունքում հաղթեցինք, ինչի համար ուրախ ենք:
Արդյոք Հայաստանի հավաքականը Ձեզ տպավորե՞ց, և եթե այո, ապա ո՞ր գործոնով:
-Դրական տպավորություն թողեց Հայաստանի հավաքականը: Երբ թիմը նոր մարզիչ է ունենում, երիտասարդ խաղացողներ են գալիս, նկատել ենք, որ թիմն ավելի ոգևորված և ագրեսիվ է խաղում: Առաջին 30 րոպեի ընթացքում Հայաստանի հավաքականից, այո, լավ տպավորություն ստացանք:
Հայաստանում մեզ լավ են ընդունել: Շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ թիմի անունից և հաջողություն ենք մաղթում ձեր թիմին առաջիկա խաղերում:
-Երեքշաբթի օրը սեփական հարկի տակ խաղալու եք Խորվաթիայի հավաքականի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ֆուտբոլիստներն այսօր նշում էին, որ գոհ չեն իրենց խաղից, թեև հաղթել էին: Հայաստանն այսօր հիանալի աջակցություն ստացավ իր երկրպագուներից: Հուսով ենք՝ Խորվաթիայի դեմ խաղում մեր երկրպագուներն էլ մեզ կաջակցեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։