«Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.
«Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցը ուժեղ էր, բայց մենք փորձում էինք չզիջել, որոշ դրվագներում ավելի լավ էինք խաղում։ Շատ ուրախ եմ նման պատասխանատու խաղում նորամուտս նշելու համար, հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի։
Մարզադաշտում ապշեցուցիչ մթնոլորտ էր, երկրպագուները մեզ աջակցում էին ամբողջ 90 րոպեների ընթացքում, դա անհավանական էր։
Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի լավագույնս հանդես գամ ամեն խաղում, երբ ինձ նորից նման հնարավորություն կընձեռվի»,- մեջբերում է Հայաստանի հավաքականի նորեկին «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: