Հետևեք մեզ։

«Ես այստեղ եմ այս հանցագործներին վռնդելու համար»․ այս արտահայտությամբ Խավիեր Միլեյը շահել է ժողովրդի աջակցությունն ու դարձել Արգենտինայի նախագահ

00:32, 21 նոյեմբեր 2023
«Ես այստեղ եմ այս հանցագործներին վռնդելու համար»․ այս արտահայտությամբ Խավիեր Միլեյը շահել է ժողովրդի աջակցությունն ու դարձել Արգենտինայի նախագահ

«Ես լիբերալ ազատական ​​եմ: Փիլիսոփայորեն ես շուկայական անարխիստ եմ»։ Այս սահմանումը իրեն տվել է 2021 թվականին Արգենտինայի այն ժամանակվա պատգամավոր և այսօր ընտրված նախագահ Խավիեր Միլեյը, ով հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ նկատելի առավելությամբ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասուի նկատմամբ։ Նա արտացոլել է այս դիրքորոշումը «Ազատական ​​ճանապարհ» 2022 թվականի տեքստերի և ելույթների ժողովածուում, որտեղ Խավիեր Միլեյը բացատրում է այն ուղին, որը նրան ստիպել է ընկալել և գնահատել հանրային դժգոհությունը, որը նա անվանում է «քաղաքական կաստա»:

«Ես այստեղ եմ այս հանցագործներին վռնդելու համար» արտահայտություններով Խավիեր Միլեյը սկսել է շահել երիտասարդ և միջին խավի մարդկանց աջակցությունը, որոնք հիասթափված են ավանդական քաղաքական ուժերի՝ իրենց հիմնական խնդիրները լուծելու ձախողումից, ներառյալ մոլեգնող գնաճը: Ու թեև նրա խոստումները՝ «պայթեցնելու» Կենտրոնական բանկը, վերջ դնելու «հանրային աշխատանքներին», կրճատել սուբսիդիաները և թույլ տալ զենք կրել, կարծես թե համահունչ են ազատատենչին, բայց վիճահարույց քաղաքական գործչի հայտարարությունները կասկածի տեղիք են տալիս։

 

«Ազատականները կարծում են, որ անհատի ազատության նկատմամբ հարգանքը արդարադատության հիմնական պահանջն է: Նրանք կարծում են, որ մարդկային հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ համաձայնության վրա»,- գրել է ամերիկացի փիլիսոփա Ջեյսոն Բրենանն՝ Ավստրիական տնտեսական մտքի դպրոցում:

 

«Ազատականները փորձել են սահմանել անհատի ազատության պատշաճ չափը «ինքնուրույն սեփականության» հայեցակարգի տեսանկյունից, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ ունի բացառիկ վերահսկողության իրավունք իր ընտրությունների, գործողությունների և մարմնի վրա», - բացատրում է Խավիեր Միլեյը: Նա հասկացրել է, որ թմրանյութերի օգտագործումը չի լինի իր հիմնական մտահոգությունը, երբ նա տեղափոխվի  նախագահի պաշտոնական նստավայրը: «Թմրանյութը կաթիլ-կաթիլ ինքնասպանության է հասցնում. եթե ​​ուզում եք հաճույք ստանալ, արեք այն, ինչ ուզում եք, բայց մի պահանջեք, որ ես վճարեմ հաշիվը»,- ասել է նա։

 

Լիբերալիստակա՞ն, թե՞ պոպուլիստ.

 

Հիմնական պատճառը կասկածելու, որ Խավիեր Միլեյն իսկական լեբերալիստական է, նրա դիրքորոշումն է աբորտի վերաբերյալ: «Ես դեմ եմ աբորտին, քանի որ կյանքն ընկալում եմ որպես ի վերուստ տրված մի բան։ Կինը կարող է կառավարել իր մարմինը, բայց այն, ինչ կա նրա արգանդում, իր մարմինը չէ, այլ մարդ է»,- ասել է նորընտիր նախագահը։

Այդ պատճառով քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարմեն Բեատրիս Ֆերնանդեսը կարծում է, որ Խավիեր Միլեյին արժանի չէ լիբերալ կոչմանը, այլ ավելի շուտ «նեոպոպուլիստ կամ աջ ավտորիտարիզմի ներկայացուցիչ է»:

 

Այս տեսակետը չի կիսում քաղաքագետ Գիլերմո Թել Ավելեդոն, ով կարծում է, որ Խավիեր Միլեյին այս քաղաքական շարժման «ամենաինտեգրալ» ներկայացուցիչն է։ «Հեռուստատեսային մեկնաբան և պատգամավոր լինելու ժամանակ նրա քննադատությունը այնպիսի հարցերի շուրջ էր, ինչպիսիք են բյուջեն և կոնկրետ քաղաքականությունը, կենտրոնացած էր կառավարության գործողությունների վրա, ուստի նա համապատասխանում է ազատամտության գաղափարին», - ասում է ֆակուլտետի դեկան Գիլերմո Թել Ավելեդոն։