Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն և կոչ արել Ֆրանսիային «հարգել երկրում սահմանադրական իրավունքները»։ «Ադրբեջանը դատապարտում է «Ֆրանսիայում հասարակական բողոքի ցույցերի ընթացքում իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը։ Կարծում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում ծայրահեղ բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում»,- ասել է Հաջիզադեն։
Նշենք, որ Ադրբեջանը չի կատարել Լաչինի միջանցքում երկկողմանի երթևեկությունն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, և եվրոպական մի շարք երկրներ կոչ են արել կատարել այն։