«Նախ այդտեղ բնաբաժակից մինչև շենքի պատ 1 մետր է, շատ նեղ է։ Բացի այդ, մենք գիտակցված ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն՝ մարդկանց լույսը չփակելու համար»,- ասաց Բեգոյանը՝ հավելելով, որ առաջարկված այլ ծառատեսակները մեծ սաղարթ ունեին, նախ չէին տեղավորվի և մի քանի տարի անց իրենց հզոր արմատային համակարգով համ կքանդեին շենքի հիմքը և կփակեին շենքում ապրող քաղաքացիների լույսը։
Որպես սակուրաները նախընտրելու այլ պատճառ պաշտոնյան նշեց այն, որ այդ փողոցի շարունակությունը արդեն գրեթե 10 տարի տնկված են սակուրաներ, որով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել ու տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։
«Պաշտպանելու համար ամբողջ փողոցի գեղագիտական տեսքը, մենք կարծում ենք, որ փողոցները պետք է պատված լինեն մեկ տեսակի ծառատեսակներով, ամեն փողոցն իր տեսակի:
Եվ երրորդ պատճառն այն է, որ այդտեղ տեղադրված է Թամանյանի արձանը։ Մեծն Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է ու քանի որ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են, նաև դա է դրդապատճառ հանդիսացել»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։
Նա հավելեց, որ սակուրաներն ավելի երկար են ապրում, քան թեղիները, ինչը նույնպես շատ կարեւոր է:
Պաշտոնյան տեղեկացրեց՝ ընդհանուր առմամբ հատվել է 31 ծառ, 8 ծառ տեղափոխվել է։ Ընդհանուր առմամբ տնկվել է 41 սակուրա, անցկացվել 600 գծամետր ոռոգման համակարգ։