Հետևեք մեզ։

Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղ մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան

14:16, 27 մարտ 2023
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղ մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ  Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հայտնել է, հրաժարվում է  ՀՀ քաղաքացիությունից։

Այս առնչությամբ նա գրառում է  արել իր ֆեյսբուքյան էջում․ «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար,  միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

Հիշեցնենք, որ մարզիկին բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի  չեմպիոն հռչակվելուց հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։ Մարզիկն ու հայրը բազմիցս բողոքել են, որ նրան չեն տանում մրցույթների, նրանք հայտնում են, որ պատճառը քաղաքական է։