Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի կարծիքով՝ հավաքականը Կիպրոսի դեմ խաղում դաշտ է դուրս գալու հաղթանակի համար:
«Հավաքականում ընկերական խաղեր չկան, մարտական ենք տրամադրված, խաղում ենք երկրպագուների և ազգի համար: Խաղալու ենք հաղթանակի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Բիչախչյանը պատրաստ է խաղալ 90 րոպե, չնայած նրան, որ Թուրքիայի դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել միայն 70-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: