ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուները տրիբունայից «ՆԵՄԵՍԻՍ» գրությամբ պաստառ էին ցուցադրել, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
Ermenihaber.am-ը գրում է, Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով վերոնշյալ պաստառին, գրում են, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին՝ հայ ֆուտբոլասերներին հաջողվել է այդպիսի պաստառ ծածանել ստադիոնում։ Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։
Հիշեցում է արվում, որ Թալեաթ և Ջեմալ փաշաները, ինչպես նաև այլ թուրք գործիչներ սպանվել են «Նեմեսիս»-ի կողմից։ Թուրքական մամուլը տեսակետ է հայտնում, որ հենց «Նեմեսիս»-ի հիման վրա հետագայում կազմավորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։