Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած ուղերձում, հայտնում է ԱՊԱ-ն։
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- նշված է ուղերձում։