Ես չեմ փորձի Ձեզ հետ մրցակցության մեջ մտնել Թուրքիային աջակցելու հարցում, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ։ Այս մասին հրապարակած տեսանյութում ասել է սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Քալանթարյանը պատասխանել է Մելիքբեկյանի այն հայտարարությանը, որ ասել է, թե «Առաջին» ալիքի եթերում կարծիք է հնչել, թե ՀՖՖ-ն է խորհուրդ տալիս հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովին Ազգային հավաքական չհրավիրել «Փյունիկի» ներկայացուցիչներին։
«Ես վստահ եմ, որ խոսքն ինձ էր վերաբերում և ես, ի տարբերություն ձեզ, դիմեմ անվանական․ պարոն Մելիքբեկյան, ես ունեմ իմ կարծիքը, այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի հավաքականի կազմում, և դա համարել օգնություն Թուրքիայի հավաքականին, սա, իհարկե, չգիտեմ ինչի գագաթնակետն է, բայց եթե մենք փորձենք Թուրքիային աջակցելու մրցակցության մեջ մտնել, ես, իհարկե, չեմ ցանկանա մտնել այդ մրցակցության մեջ, որովհետև ջախջախիչ պարտություն կկրեմ, չասեմ ինչեր են եղել ժամանակին ու ձեր կողմից ինչ աջակցություն է եղել»։
Քալանթարյանը ևս մեկ անգամ ՖՀՀ նախագահին հրավիրել է հարցազրույցի՝ ուղիղ եթերում։