Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հորը խնդրել է խոսել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Ինքը՝ Մեսսին, այս հարցով շփվում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու տեխնիկական շտաբը հավանություն են տալիս արգենտինացու հնարավոր վերադարձին ակումբ։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։