Երկար տարիներ բանակցությունների ընթացքում միջնորդները մշտապես հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանին, իսկ Հայաստանն, ընդհանուր առմամբ, այդ շրջանի «վերադարձն» Ադրբեջանին անթույլատրելի էր համարում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևն ասել է, որ հայերը մյուս շրջաններից ևս չէին պատրաստվել հեռանալ, իսկ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցություններ վարելով, փաստորեն փորձում էին ամրագրել «օկուպացիայի» փաստը: