Հետևեք մեզ։

Խնդրում եմ, շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը` 2 գոլի հեղինակ դարձած նորեկի մասին

21:41, 28 մարտ 2023
Խնդրում եմ, շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը` 2 գոլի հեղինակ դարձած նորեկի մասին

Խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Այս մասին այսօր Կիպրոսի հետ հանդիպումը ոչ ոքի ավարտելուց հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովը։

«Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին»,- ասաց նա։

Պետրակովի խոսքով` ինքը գոհ է հանդիպումից, լավ խաղ է ստացվել։

Հիշեցնենք, որ  Ռանոսը նորամուտի խաղում երկու գոլի հեղինակ դարձավ` փրկելով հավաքականին պարտությունից։