Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը ուրախ չէ Կիպրոսի դեմ ոչ-ոքի արդյունքից:
«Ուրախ եմ, երկու գոլերիս համար, սակայն ցավալի է, որ չհաղթեցինք: Հրաշալի թիմ ունենք` բարի մարդկանցով: Վայելել եմ թիմի հետ մարզումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռանոսը:
Հարձակվողի կարծիքով` թիմն արդեն իսկ կենտրոնացած է հաջորդ խաղի վրա, և անելու են ամեն հնարավոր բան մյուս խաղում հաղթելու համար։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: