Արգենտինայի հավաքականի ավագ Մեսսին ազգային հավաքականում 100-ից ավելի գոլ է խփել։ Արգենտինացին Կյուրասաոյի հավաքականի հետ ընկերական խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ հավաքականում իր գոլերի թիվը հասցնելով 102-ի:
Մեսսին պատմության մեջ 3-րդ խաղացողն, որը կարողացել է 100-ից ավելի գոլ խփել իր ազգային հավաքականի կազմում։
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը 122 է։ Կարիերան ավարտած իրանցի ֆուտբոլիստ Ալի Դաեին ազգային հավաքականի կազմում 109 գոլ է խփել։