Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ նրա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն այսօր իր գործով դատական նիստից հետո լրագորղների հետ զրույցում պնդեց՝ ինքն ապօրինի գույք չունի։
Անդրադառնալով նրան, թե դատախազությանը հետաքրքրում է, թե որտեղի՞ց իրեն 8 մլրդ դրամ, Ղազարյանն ասաց․ «Դատախազությանը հարցրեք»։
Armlur-ի տեսանյութից Hayastan.news-ը նաև տեղեկացավ, որ
հարցին, թե ԱԱԾ ֊ի հրապարակած տեսանյութում երևացող փողերը, որ մեքենայից հանում էր, ո՞ւր էր տանում, Ղազարյանն ասաց․ «Տանում էի պարտքերը տայի»։
Նա, սակայն, չմանրամասնեց, թե ո՞վ էր իրեն այդքան փող տվել, միայն նշեց, որ սուտ է, թե Դավիթ Գալստյանն է (Պատրոն Դավիթ) իրեն այդ գումարը տվել։
Դիտարկմանը, թե մեր հարկերի շնորհիվ է գուցե այդ գումարները ձեռք բերել, Վաչագան Ղազարյանն ասաց․ «Ձեր շնորհիվ չէր դա, ընկերներիս շնորհիվ էր, ընկերներիս գումարներն էր, տանում էի տայի իրենց»։
Նա նաև նշեց, որ ինքը շփվում է Սերժ Սարգսյանի հետ, և սուտ են տեղեկությունները, թե չեն շփվում իրար հետ։ «Սուտ են ասում, շատ լավ շփվում եմ»,-ասաց նա։