Բաթումիում փոթորիկն ավերվածությունների ու մարդու մահվան պատճառ է դարձել։ Քաղաքում և հարակից բնակավայրերում երեկ ուժգին փոթորիկի հետևանքով անհնարին է դարձել երթևեկությունը, քամին խաթարել է նաև ճոպանուղու աշխատանքը։ Քոբուլեթիի քաղաքապետարանը հայտնում է, որ երեկ երեկոյան Աջարիայի սևծովյան ափին ուժեղ քամու հետևանքով տղամարդ է մահացել։ Ծառը տապալվել է տաքսի ավտոմեքենայի վրա, և վարորդը տեղում մահացել է։ Իսկ Փիճվնարիում փոքրիկ երեխա է վիրավորվել։
Սոցցանցերում տեղեկություններ և լուսանկարներ են տարածվում որ ուժեղ քամին գցել է Բաթումիի մարզադաշտի շուրջ կայանատեղիները բաժանող ամբարտակները։ Հաղորդվում է նաև, որ ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, ինչի պատճառով ավտոմեքենաներ են վնասվել։ Տեսախցիկը ֆիքսել է նաև օդում ճոճվող ճոպանուղին։
Վատ եղանակն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել նաև Օզուրգեթիում։ Վնասվել են մի քանի շինություններ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր։
Փոթորկի ավերվածության հետևանքները՝ տեսանյութում։