Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ դրել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։
«Դա մեր ժամանակների ամենասարսափելի ցեղասպանությանն է։ Մենք հիշում ենք և միասնաբար կանգնած ենք ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռասիզմի դեմ: Այլևս երբեք»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: