Ադրբեջանում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ։ Մուստաֆան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նա վիրահատության է ենթարկվել։
Տեղի լրատվամիջոցները հայտում են, որ երկրի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել երկու հոդվածով՝ պետական կամ հասարակական գործչի կյանքին վնաս պատճառելու փորձ և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, պահել և կրել։