Մոսկվայում կայացել է ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպումը, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ լարվածությունը տարածաշրջանում չի բխում որևէ կողմի շահերից։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ:
Այս տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը, մեր կարծիքով, իրավիճակն ավելի են բարդացնում։ Կարծում ենք, որ տարածաշրջանում հարցերը պետք է կարգավորել «3+3» մեխանիզմի, ինչպես նաև մյուս գործող մեխանիզմների միջոցով: Մերժում ենք որևէ արդարացման պատրվակով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն: Գտնում ենք, որ պետք է շարժվել երկխոսության և այս հարցի քաղաքական կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է կիրառեն հենց այս ճանապարհը»,- ասել է Աբդոլլահիանը: