Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքըՎճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը և Հայաստանից բացակայելու արգելքը արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում իրականացրած անձի նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց
Ամբաստանյալ Ժ.Բ.-ն մարտի 24-ին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: