Մենք հուսով ենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
Լավրովն ասել է, որ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Լավրովն այդ շարքում թվարկել է «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։
Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել իր ընկերներին՝ առկա խնդիրների լուծման գործում։