Ադրբեջանի արտգործնախարարը Իսրայելի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար», - հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, և հայկական կողմին մեղադրում «ագրեսիվ գործողություններ» անելու մեջ։
«Նախարար Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը վճռական է՝ վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև վերաինտեգրելու ծագումով հայ բնակիչներին», - նշված է հաղորդագրությունում։