Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ. գրում է Armsport.am-ը
1/4 եզրափակչում աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը երկու սեթում հաղթեց արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 31-րդ տեղը։ 1 ժամ 16 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կհանդիպի Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևի հետ։