Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ոտքի վրա վերջին զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը, միաժամանակ այդ հարցը գտնվում է սահմանազատման հետ կապված հանձնաժողովների օրակարգում։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով իբրև թե 8 գյուղերը Ադրբեջանին «վերադարձնելու» թեզին։
«Պետք է տեղեկացնեմ նաև, որ հանձնաժողովների հաջորդ նիստը նախատեսված է այս ամսին, և կլինի թեմա՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։