Հետևեք մեզ։

Բարսելոնան հաստատել է, որ կապի է դուրս եկել Մեսսիի հետ՝ քննարկելով հնարավոր վերադարձը

16:06, 31 մարտ 2023
Բարսելոնան հաստատել է, որ կապի է դուրս եկել Մեսսիի հետ՝ քննարկելով հնարավոր վերադարձը
 

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հաստատել է լուրերն այն մասին, որ կատալոնացիները կապի մեջ են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ քննարկելով արգենտինացու հնարավոր վերադարձը ակումբ․ գրում է Armsport.am-ը։

«Կխնդրե՞մ Մեսսիին վերադառնալ,  ուզո՞ւմ եմ, որ նա վերադառնա, կա՞ն շփումներ մեր միջև. Ես ամեն ինչին այո կպատասխանեի։

Լեոն և նրա ընտանիքը տեղյակ են, թե ես որքան կապված եմ նրան: Ես ներգրավված էի պայմանագրի երկարաձգման բանակցություններում, որոնք, ցավոք, հաջողությամբ չպսակվեցին։ Ես դա չեմ մոռանում: Եթե ​​մենք խոսում ենք «Բարսելոնայի» մասին, ապա խոսում ենք Լեոյի մասին։ Ես ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա՝ ներկայացնելու մեզ ոչ միայն խաղադաշտում։ Կյանքում գեղեցիկ պատմությունները պետք է լավ ավարտվեն: Մենք նրա հետ շփումներ ունենք»,- Յուստենի խոսքերն է փոխանցում Marca-ն։

35-ամյա արգենտինացին իր կարիերայի մեծ մասը հանդես է եկել «Բարսելոնայում»: 2021 թվականին Մեսսին անվճար տեղափոխվեց ՊՍԺ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։