Հետևեք մեզ։

30 տարի մենք ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, գնալու ենք Բաքվում թեյ խմենք, և իրենք ասել են, որ գալու են Սևան․ Ալեն Սիմոնյան

16:44, 15 հունվար 2024
30 տարի մենք ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, գնալու ենք Բաքվում թեյ խմենք, և իրենք ասել են, որ գալու են Սևան․ Ալեն Սիմոնյան

Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ալիևի տարածքային հավակնություններից։

«Չէ՞ որ մենք միշտ ասում ենք, որ էդ մեր պատմական տարածքներն են և այլն, և այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ, հայելային հռետորաբանություն է։ Այսինքն՝ Ալիևը խոսում է  մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որի մասին 30 տարի մենք ստեղծել եբք։ Մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, և իրենք ասել են, որ գալու են Սևան։ Մի խոսքով՝ այս բառապաշարի մեջ ենք մտել, բայց կրկնում եմ՝ կա գործընթաց պայմանագրային, որտեղ ամեն ինչ վերաբերում է պայմանագրի երկու կողմերին հավասարաչափ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է 29.800 քկմ տարածքի մասին, այո, բառացի այդ թիվը չի ասվել, և իրենք սպասում ու ակնկալում են, որ դա նույնպես տեղի կունենա։

«Բայց դրա բացատրություններն ու պատճառաբանություններն ադրբեջանական կողմի այն է, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի, դրա համար զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց։ Գուցե սա պահում են սակարկման կամ հետագա բանակցությունների համար, իսկ ես կարող եմ ասել, որ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։