Ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների և շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի հակասական և հակաարդյունավետ: Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, նրանք մեր եղբայրներն ու ընկերներն են։ Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում»,-ասել է Վրաստանի վարչապետը։