«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը ենթարկվել է ռենտգեն հետազոտության։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջև։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ընդդիմադիր պատգամավորը ձերբակալված է։