Հետևեք մեզ։

Հայաստանի կադաստրի վկայականը գտե՞լ են, որ «Հայոց պատմությունը» փոխում են «Հայաստանի պատմություն», սա հաճոյանալու քաղաքականություն է՝ Արագածին նայեք, Արարատին մի նայեք․ Հայկ Դեմոյան

21:36, 22 հունվար 2024
Հայաստանի կադաստրի վկայականը գտե՞լ են, որ «Հայոց պատմությունը» փոխում են «Հայաստանի պատմություն», սա հաճոյանալու քաղաքականություն է՝ Արագածին նայեք, Արարատին մի նայեք․ Հայկ Դեմոյան

Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, որ իշխանությունները փորձում են նոր աղմուկ ստեղծելով չեզոքացնել տխրահռչակ դասագրքի շուրջ ստեղծված հայտի հանրային քննադատությունն ու պարսավանքը, որը կա, որը շարունակական է լինելու և չի դադարելու։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այս կերպ իշխանությունը փորձում է շեղել հանրային ուշադրությունն ավելի «լուրջ» հարցերի շուրջ առաջընթաց ապահովելու և հանձնարարությունները կատարելու համար։ Բայց ամեն բան շատ պարզ բացատրելի է․ վերցնենք Նիկոլ Փաշինյանի խոսույթը, բոլոր հայտարարությունների մեջ մենք տեսնում ենք թիրախավորում ազգային ինքնության հիմնասյունների, մնայուն արժեքների կամ մեզ թվացյալ մնայուն արժեքների, և այստեղ հարցը չի գալիս կեղծ հեղափոխական լինելու մեջ, այլ խոսում են քաղաքական ծրագրի մասին։


Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանն, անդրասդառնակով ԿԳՄՍ նախարարության ՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու նախագծին։


Ըստ Հայկ Դեմոյանի՝ պետք է չմոռանալ երեք կարևոր հանգամանք․ «Նախ, այն քաղաքական թիմը, որն այսպիսի որոշում է կայացնում, հազիվ կարողացավ վարչական ռեսուրսի օգնությամբ քաղաքապետ նշանակել՝ ստանալով երևանցիների 9 տոկոսը, այն էլ չգիտես, թե ինչ ճանապարհներով։ Մյուսը՝ եկեք չմոռանանք, որ սա այն քաղաքական թիմն է, որը տապալել է Հայոց պատմության դասագիրքը, ի վերջո նախարարն ասել է, որ սա քաղաքականություն է, որն իրականացնում ենք, ֆիասկոն որը կար դասագրքի շուրջ, իրավունք չի վերապահում որևէ կերպ անդրադառնալ Հայոց պատմությանը, ինչ-որ անուններ փոխել և այլն, որովհետև քաղաքական թիմը տապալել է Հայոց պատմության դասագրքի փոփոխությունը, դա բերել է հանրային բուռն քննադատության․ և երրորդ՝ որքանո՞վ է բարոյական, բարոյական իրավունք ունի՞ ներկա քաղաքական թիմը հայոց պատմության մեջ ինչ-որ փոփոխություններ անել, երբ իշխանությունների գործիքակազմի մեջ կա պատմաբան-մասնագետներին ահաբեկելու գործելաոճ»։


Հայկ Դեմոյանն օրինակ բերելով պատմեց, որ վերջերս հրապարակել է ԱԱԾ-ին ուղղված նամակ, որտեղ վկային հղում անելով պարզ երևում էր, որ տեսագրումներ են եղել քաղաքական թիմի մաս կազմով Մարության Հարությունի կողմից․ նա հարցաքննել էր թանգարանի աշխատակցուհուն, թե ինչու է տասը օրվա տարբերությասմբ երկու անգամ հանդիպել Հայկ Դեմոյանի հետ, այնինչ, Դեմոյանն ընդամենը դպրոցական դասագիրք է ներկայացրել և վերադարձրել այդ անձին։ Ըստ բանախոսի՝ մշտադիտարկում կամ գաղտնի տեսագրություն է եղել իր բնակության հասցեում, իսկ մյուս դեպքը վերաբերում է 7-րդ դասարանի դասագիրքը քննադատող ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանին, ում բնակության վայրի մոտ այցելել են ոստիկաններ այն օրը, երբ նա պետք է հանդիպեր ԿԳՄՍ նախարարի հետ․ «Ոստիկանական մեքենան մտել է բակ և հարևանների շրջանում հարցուփորձ արել հետևյալ կերպ՝ էստե՞ղ են հավաքվում «ղալմաղալ» անում, էստե՞ղ է բնակվում անձը, տալով նրա անունը։ Այսինքն, այս իշխանություններն այնքան են անինքնավտսահ իրենց գործելաոճում, որ ահաբեկում են, հետապնդում այդ թվում գիտական աշխատողներին, ահաբեկման քաղաքականություն են կիրառում, բարոյական իրավունք ունի՞ այդ իշխանությունը մինչև 2050 թվականը ծրագիր անել»։


Դեմոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ առնվան երեք տարվա հայտարարութունները, սկսած Շուշիից մինչև Կադաստրի կոմետեի վկայական, թիրախավորումներ են․ «Ի դեպ, Հայաստանի կադաստրի վկայականը գտե՞լ են, որ փոխում են պատմության անունը։ Թիրախավորված հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ խարխլել մնայուն կամ մնայուն թվացող արժեհամակարգը, որը գոյություն ունի, դա ակնհայտորեն դրսից եկած պատվեր է։ Հայաստանը շատ փակ է, այսինքն, որպես համակարգ, մենք ազգային ինքնության բավական ամուր հիմքեր ունենք, այս ինքնությունից բխած տարրերը բավական կոնստանտ են, այդ ամենը եկեղեցին, պատմությունը, զինանշանը փորձում են խեղաթյուրել։ Չմոռանանք, որ Ծիծեռկանաբերդը գրավելուց հետո Հարություն Մարությանն ասաց, որ ապրիլի 24-ի խորհուրդը պետք է փոխել, սխալ է ընկալումը, հետո հանեց «պահանջում եմ» բառը, հետո ուզում էին թանգարանացնեին «թաշվյա հեղափոխությունը», հետո հայտարարեցին, որ արցախյան շարժումն առոչինչ է «թավշյա հեղափոխության» հետ համեմատած։ Այսինքն, ողորմելի է գործելաոճը, որ իրենց ծրագրերը, հետին և բացահայտ նպատակները, բացարձակապես բևեռային են, այնքան չեն համապաստասխանում իրար, որ կարելի է ծիծաղել։ Այդ անհամապատասխանության պատճառներից մեկը ինտելեկտուալ ցածր մակարդակն է, իսկ նրանք, ովքեր սպասարկում են իրենց հրոսակախմբին, ցանկացած հանցաք ու զանցանք պատրաստ են սրբագրել, մաքրել և սրբագործել»։
Ըստ Դեմոյանի՝ եթե այս ամենը սոսնձենք Փաշինյանի հայտարարություններով, ստացվում է մի լավ հանձնարարություն, մեկն էլ այս տխրահռչակ դասագիրքն է, որտեղ Արևմտյան Հայաստանից ոչ մի պատմական հուշարձան չկա, մաքրված է։

Դիտարկմանը, թե ԿԳՄՍՆ-ն հիմնավորվամ մեջ գրել է, թե Ֆրանսիայի պատմությունը գրած է՝ Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացիների և այլն, հայերին էլ պետք է լինի Հայասատնի, Հայկ Դեմոյանն ասաց․«Ես էլի եմ ասում՝ խորքում քաղաքական որոշումն է հաճոյանալու համար թուրքին, որովհետև մենք դրա կողքին դնում ենք հայտարարություններ՝ Արագածին նայեք, Արարատին մի նայեք, զինանշանը վատն է, հիմնը լավը չէ, բա Հայաստանը որտեղի՞ց գտան, կադաստրի վկայակա՞նն են գտել, որ իրավունք ունենացան առաջարկել Հայաստանի անվանել պատմությունը, թե՞ մոռանում են իրենց ոչ ձեռնտու հայտարարությունը»։


Բացի այդ, պատմաբանը նշեց, որ այդպիսի որոշումները չեն կայացնում քաղաքական կուսակցությունները, դա կայացնում են գիտական հիմնավորմամբ, մշակումների, քննարկումների գիտաժողովների արդյունքում, բանավեճերի արդյունքում․ «Եթե կան մի քանի պալատական պատմաբաններ, որոնք գնացել, խորհուրդ են տվել և այլն, մոտավորապես անուններն էլ գիտեմ, ոմանք նաև սփյուռքից են, ապա բացահայտեք նրանց անունները, բերեք իրական բանավեճի, կամ դուք դասագիրքը, ներողություն բառիս համար, «դորդուբեշ» եք արել, անցաք սրան։ Նախարարը խոստացավ երրորդ կարծիք բերել, չկա ներողությունը սխալների համար։ Ընդունում են, որ 46 սխալ կա, հինգ ուղղագրական սխալ, նախարարը ներողություն չի խնդրում։ Հանրության մեջ սա չի կորում, և իրենք դա լավ գիտեն»։