ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է ավելացնել ԱՄՆ աջակցությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Օրինագծի անվանումն է՝ «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։
Դրա հեղինակների թվում են հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջին Շահինը, Միթ Ռոմնին, Բեն Քարդինը, Դիկ Դուրբինը և այլք:
Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես ԱՄՆ ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության համար, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի լույսի ներքո:
Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է ավելացնել Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային, Ռումինիային, Մոլդովային և Բուլղարիային տրվող օգնությունը։ Խոսքը միասնական բազմազգ համակարգող շտաբի ստեղծման մասին է, որը պատասխանատու կլինի զորավարժությունների պլանավորման, Սև ծովում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների բոլոր ռազմական գործողությունների համակարգման, ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի ակտիվացման և այլնի համար։
Բացի այդ, նախագծում խոսվում է ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության անհապաղ փոխարինման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի կարևորության մասին։