Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում խախտվել է հրադադարի ռեժիմը։
Ռուսական զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում։ Ամենօրյա տեղեկագրում ասվում է, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
ՌԴ ՊՆ-ն, չի հստակեցնում, թե որ կողմն է խախտել հրադադարը։