Հետևեք մեզ։

Ես ինձ մեղավոր եմ զգում. Հենրիխ Մխիթարյան

11:42, 02 ապրիլ 2023
Ես ինձ մեղավոր եմ զգում. Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» «Ֆիորենտինայի» հետ հանդիպումն ավարտել է 0։1 հաշվով պարտությամբ։ Հանդիպման 21-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը չի գչավել մրցակցի դարպասը, դարպասապահի սեյվով գոլ չի գրանցվել, իսկ դիրքայհին առավելություն ունեցող Լուկակուին Մխիթարյանը փոխանցում չի արել։

«Ես ինձ մեղավոր եմ զգում գոլային պահս չօգտագործելու համար։ Կարծում եմ՝ միակ խնդիրը գոլային պահերը բաց թողնելն է։ Իմ դրվագում ես կարող էի փոխանցում կատարել Լուկակուին, սակայն լավ դիրքում էի, կենտրոնացած էի, բայց ադրենալինը շատ էր այդ պահին»,-ասել է Մխիթարյանը։

Նա նշել, որ իր ակումբը երեք խաղ գոլ չի խփել, այս  հանդիպմանը ևս չի ստացվել։