Հետևեք մեզ։

Շատ կուզենայի, որ Մխիթարյանը վերադառնա հավաքական, նրա հետ հավաքականն ավելի ուժեղ կլիներ․ Բայրամյան

14:37, 02 ապրիլ 2023
Շատ կուզենայի, որ Մխիթարյանը վերադառնա հավաքական, նրա հետ հավաքականն ավելի ուժեղ կլիներ․ Բայրամյան

Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport-Express-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին, այս մասին փոխանցմամբ Armsport.am-ը։

– Ի՞նչ եք կարծում, ժամանակի ընթացքում Սպերցյանը կկարողանա՞ փոխարինել Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքականի առաջատարի դիրքում և արդյո՞ք հավաքականի խաղը կկառուցվի նրա շուրջ։

– Նա Էդուարդ Սպերցյանն է, նա երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի։ Ամեն մեկն իր ուղին ունի, ու հիմա տեսնում ենք, որ Էդիկը մեծ ներուժ ունի։ Նա դա ցույց է տալիս ինչպես «Կրասնոդարում», այնպես էլ ազգային հավաքականի խաղերում։ Ուստի հիմա շատ ակումբներ ուշադիր հետևում են նրան։ Ուղղակի Էդիկին մաղթում եմ, որ նրա ուղին Հենրիխից ոչ պակաս լուսավոր լինի։ Ամբողջ ազգը, ընտանիքը, ընկերներն ուրախ ու երջանիկ կլինեն նրա համար։ Բայց դրա համար նա պետք է շատ աշխատի։

– Հիմա Մխիթարյանի՝ հավաքականում բացակայությունը խի՞ստ է զգացվում:

– Այս տրամաչափի, նման որակներով խաղացողը, ով տասը տարուց ավելի հանդես է գալիս բարձրագույն լիգաներում, գավաթներ է նվաճում, Եվրոպա լիգայի եզրափակչում գոլ խփում, միշտ պետք է: Նա միշտ կօգնի: Իմ կարծիքով՝ նրա հետ ցանկացած պահի և ցանկացած մարզչի հետ ազգային հավաքականն ավելի ուժեղ կլիներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։