ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Իրանի օդային տարածք։
IRNA գործակալության փոխանցմամբ` երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք առանց թույլտվության։