Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց ձյան առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացած խնդիրներին՝ կապված ձնամաքրման աշխատանքների հետ։ Ավինյանը նշեց, որ թեև հիմնական և երկրորդային ճանապարհներին խնդիրներ չեն եղել, սակայն մայթերին և բակային տարածքներում խնդիրներ արձանագրվել են։
«Խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին՝ մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն տնտեսվարողինն է, որը այնտեղ որոշակի գործունեություն է ծավալում և ակնկալել, որ պրոակտիվ այդ աշխատանքները կիրականացնեն։ Մեր խնդիրները հիմնականում արձանագրվել են մայթերին և միջբակային տարածքներում, որտեղ մինչև հիմա էլ այդ խնդիրը կա։ Խնդիրները շարունակում են մնալ բակային հատվածները, մայթերը, իհարկե, ամենամեծ խնդիրը՝ ամենաշատ ձյունը տեղացել էր Ֆեյսբուքում»,-ասաց Ավինյանը։