Հետևեք մեզ։

2017․ «Փոխզիջումս ուտես»․ Տիգրան Ավինյանն՝ Իլհամ Ալիևին (լուսանկար)

12:55, 30 հունվար 2024
2017․ «Փոխզիջումս ուտես»․ Տիգրան Ավինյանն՝ Իլհամ Ալիևին (լուսանկար)

2018-ի քաղաքական փոփոխությունները ողջամիտ ու հիմնավորված բազմաթիվ պատճառներ են ունեցել, այդ քայլարշավի ընթացքում առաջացած էյֆորիան իր հերթին, բայց փոփոխությունները Հայաստանին անհրաժեշտ էին, և այդ անհրաժեշտության չափազանց մեծ չափաբաժինն էլ հեշտացրեց Փաշինյանի և մի խումբ անհայտ անձանց իշխանության գալը։ Տեխնոլոգիաներ, և այլն, բազմիցս այդ մասին խոսվել է։

Բայց հիմա խոսենք այն մասին է, թե ով է ղեկավարում Երևանը․ մարդ, ով հանուն քաղաքական շահի ուրացել է իր գաղափարները, իսկ ո՞րն է երաշխիքը, որ նույն կերպ, հանուն մեկ այլ շահի չի ուրանա Երևանը։

 Hayastan.news-ի ձեռքի տակ մի լուսապատճեն է, որի՝ Արցախի մասին այդպես արտահայտվող քաղաքապետ, գոնե այսօր Երևանը կերազեր ունենալ, իսկ լուսապատճենում պատկերված է նույն ինքը՝ Տիգրան Ավինյանը, բայց ոչ այն մեկը, ով ընտրարաշավի ժամանակ Արցախ անունը չէր տալիս, Լեռնային Ղարաբաղը իր քաղաքական օրակարգում չէր, բանակից չէր խոսում, ասում էր՝ սա Երևանի ընտրություններ է, առանց հասկանալու, որ երևանցիներն էլ են գնում բանակ, և առահասարակ, Երևանը Հայաստանի ու համայն հայության մայրաքաղաքն է։


2017-ին, երբ Ավինյանը դեռ «
Սայբեր Վիժըն»-ն էր ղեկավարում, պարզվում է, դեմ էր Ալիևին, Ղարաբաղին երբեք անկախություն չտալու մասին Ալիևի հայտարարությանը։ Հիմա Երևանը ղեկավարում է մի մարդ, որը հիշողություն չունի գոնե իր մասին։

Նա 2017-ի հունվարին տարածել է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի՝ «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու. Իլհամ Ալիև» վերտառությամբ նյութը և գրել․ «փոխզիջումս ուտես»։

Այսօրվա իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում, թե բա հիմա ի՞նչ եղավ, բայց ճիշտ չէ հնչեցնելը։

Ժամանակի զուր վատնում է բացատրել կամ հիմնավորել, թե հանուն ինչի էր Ավինյանը վախենում Արցախի անունը տալ, մինչև այն հայաթափվեց։  Անիմաստ է նկարագրել, թե ամոթի բացակայության դոզան որքան է, որ հայափաթվող Արցախի ժամանակ Արցախից չես խոսում, տնից, իսկ Ամանորին առանց գլուխ կախելու արցախցի երեխաների հետ գնում ես ամանորյա ֆոտոշարքի։ Բա քարոզարշավի ժամանակ էլ այն նույն երեխաների ճակատագրից էին հարցնում։

Ի դեպ, Ավինյանի հայրենասիրական անցյալը բավականին բազմաշերտ է․․․