«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից։ Նա ձերբակալվել էր Վլադիմիր Վարդանյանի հետ գրանցված միջադեպից հետո։
Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանը պատմեց միջադեպի մասին․ «Ես ու Վլադիմիր Վարդանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում․ իրականում աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, որպես նախագահող չարաշահել է իր լիազորություննները, հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի պահանջել, որ հարգալից վերաբերմունք դրսևորի։ Վարդանյանը բարձրացավ տեղից, եկավ դեպի ինձ, ասաց՝ ում վրա ուզի, կարող է գոռալ, ես էլ, որ քայլում էր դեպի ինձ, հաշվի առնելով իշխանավորների պահվածքը, ինքնապաշտպանվեցի, և հարվածեցի նրան մեկ անգամ»։
Սահակյանն ասաց, որ հարվածը հասցրել է ձեռքով, ինչից հետո, որպեսզի վեճի չվերածվի, հեռացել է նիստերի դահլիճից և գնացել փորձագետների սենյակ, իրավապահների գալուն պես ներկայացել է իրավապահներին։
Հարցին, թե ԱԺ միջանցքներից տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ինչը փախչում է, վազում է, Մհեր Սահակյանն ասաց․«Ես գործի գնալուց 15 րոպե ուշացած եմ գնացել, և վազելով եմ անցել ԱԺ միջանցքը, երևի դա են օգտագործել։ Միանշանակ մոնտաժված է, բացի այդ, հարց է, թե ինչպես են այդ տեսանյութերը»։