Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարին։ Նրանք քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը:
Ալիևն ասել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների:
Ադրբեջանի նախագահը նշել է նաև 44-օրյա պատերազմում այս ընկերության արտադրած զենքերի օգտագործման մասին: