Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի: Ինքը` Բեգլարյանը նիստին ներկա չէ, ներկա են նրա ներկայացուցիչները: Դատարանը հետաքրքրվեց` արդյոք կո՞ղմ են, որ դատական նիստը տեսանկարահանվի, ինչին ի պատասխան` հայցվորը չառարկեց, իսկ պատասխանող Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչներն առարկեցին առհասարակ որևէ ձևաչափով տեսանկարահանումը: Դատարանը բավարարեց պատասխանող կողմի պահանջը, ըստ այդմ` տեսախցիկներն անջատվեցին, դատական նիստը, օրենքով սահմանված կարգով, ձայնագրել թույլատրվում է: Այս մասին փոխանցում է
Hayastan.news-ի թղթակիցը։
Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը, երկու անձնատունը բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության։