Հետևեք մեզ։

Ռուսաստանն իմ հայրենիքն է. Միխայիլ Գալուստյանը, չնայած ՀՀ քաղաքացիություն ստանալուն, մտադիր չէ արտագաղթել ՌԴ-ից

17:24, 03 ապրիլ 2023
Ռուսաստանն իմ հայրենիքն է. Միխայիլ Գալուստյանը, չնայած ՀՀ քաղաքացիություն ստանալուն, մտադիր չէ արտագաղթել ՌԴ-ից
Հայկական ծագումով շոումեն Միխայիլ Գալուստյանը, չնայած ՀՀ քաղաքացիություն ստանալուն, մտադիր չէ արտագաղթել Ռուսաստանից: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում:
 
«Նախ ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Հայաստանը իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ: Ավելին մեկնաբանելու կարիք չկա, բայց ամեն դեպքում.
 
Ես սիրում եմ Ռուսաստանը և չեմ պատրաստվում որևէ տեղ գնալ, ինչպես որոշները: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, համագործակցություններ, երկրպագուներ: Ռուսաստանն իմ հայրենիքն է»,- գրել է շոումենը։