Հետևեք մեզ։

Վանում հանրային շուկա է հրդեհվել

23:19, 03 ապրիլ 2023
Վանում հանրային շուկա է հրդեհվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։

 

Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։

 Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ միջոցներ։