Հետևեք մեզ։

Աշխարհում բարդ իրավիճակ է, և ոչինչ չի լինի, եթե երկրում խաղաղություն ու կայունություն չունենանք. Վրաստանի վարչապետ

23:25, 03 ապրիլ 2023
Աշխարհում բարդ իրավիճակ է, և ոչինչ չի լինի, եթե երկրում խաղաղություն ու կայունություն չունենանք. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունների համաձայն՝ բոլոր ուղղություններով՝ լինի դա զբոսաշրջություն, առևտուր, շինարարություն, արտադրություն, թե արտահանում, Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցում, և այդ ամենը պահպանելու համար անհրաժեշտ է երկրում խաղաղություն։

Այս մասին հայտնում է տեղի Առաջին ալիքը։

 

«Ոչինչ չի լինի, եթե երկրում խաղաղություն ու կայունություն չունենանք։ Աշխարհում շատ բարդ իրավիճակ է, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպայում նման մարտահրավեր չի եղել։

Ուկրաինան՝ ավելի քան 20 տոկոսը, արդեն վերածվել է մարտադաշտի։ Բնաջնջող պատերազմ է գնում, քաղաքներ, գյուղեր, թաղամասեր հողին են հավասարեցնում։ Դա կանգնեցնող չկա։ Ուստի մեր դեմ գոյություն ունեցող ծրագիրը, ուկրաինացման ծրագիրը և այն երկրորդ պոլիգոնի վերածելու ծրագիրը, իհարկե, հերթական անգամ ձախողվեց մեր թշնամիների համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։