«Գորշ գայլեր» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը քննդատել է երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին՝ ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու համար։
«Դուք դեսպան եք, ձեր զրուցակիցը ոչ թե Քըլըչդարօղլուն է, այլ երկրի նախագահը։ Այս պահից սկսած նախագահականի դռները ԱՄՆ դեսպանի համար փակ են», - ասել է նա։