Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ զրկվեց Երևանի ավագանու մանդատից։ Այս մասին որոշումը կայացրեց Երևանի ավագանին։
«Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը։
Նա նշեց, որ Մարությանը չի մասնակցել ավագանու և հանձնաժողովի նիստերին։