Հետևեք մեզ։

Ցանկանում ենք՝ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ կարող է քննարկվել ցանկացած թեմա, որը կնպաստի մեր հարևանների միջև վստահության վերականգնմանը․ Դարչիաշվիլի

12:02, 07 փետրվար 2024
Ցանկանում ենք՝ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ կարող է քննարկվել ցանկացած թեմա, որը կնպաստի մեր հարևանների միջև վստահության վերականգնմանը․ Դարչիաշվիլի


Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, Վրաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն։

Այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ասել է երկրի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ սկսելով խաղաղ հարևանության նախաձեռնությունը։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ հետագայում կարող է քննարկվել ցանկացած թեմա, որը կնպաստի մեր հարեւանների միջեւ վստահության վերականգնմանը»,- ասել է Դարչիաշվիլին։