Հետևեք մեզ։

Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Հայկ Մարության

12:24, 07 փետրվար 2024
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Հայկ Մարության


Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Հայկ Մարությանը։


«Մեր աջակիցները պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցություն, մենք այդ պրոցեսում ենք, շուտով կհայտարարենք։ Պատրաստվելու ենք 2026-ի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետև դրա մասին խոսակցություններ են գնում, անպայման մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին և քանի որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ լինելու, առաջադրվելու եմ որպես թեկնածու»,- ասել է Մարությանը